
Բուժում
Նախնադարյան հասարակության մեջ, հատկապես մայրիշխանության շրջանում, բժշկի դերը կատարել է մայրը:
Հին Հայաստանում բժշկությունը եղել է մշակույթի կարևոր մասը:
Ուրարտական և ավելի վաղ շրջանների բնակավայրերի պեղումները վկայում են բժշկական արվեստի բարձր մակարդակի մասին:
Հայ դասական բժշկության զարգացման վաղ շրջանը սերտորեն կապված է եղել հունական դպրոցի գործունեության և անտիկ հեղինակների երկերի թարգմանության հետ, հետեւապես անտիկ գիտությունը մեծապես ազդել է միջնադարյան հայ բնափիլիսոփաների ու բժիշկների աշխարհայացքի վրա:
Հայոց Վերածննդի դարաշրջանում մեծ համբավ է ունեցել Անիի եւ Կիլիկիայի բժշկական դպրոցների գործունեությունը:
Բարձր են գնահատվել Մեծն Մխիթարի գլուխգործոց «Ջերմանց մխիթարություն» աշխատությունն ու նրա բերած ավանդը ախտաբանության, մահճաբանության և դեղագիտության բնագավառներում, ինչպես նաեւ Ամասիայի, Սեբաստիայի, Եվդոկիայի ու Նոր Ջուղայի բժշկական դպրոցների գիտական ժառանգությունը:
Հայկական ժողովրդական բժշկության փորձը անսպառ աղբյուր է եղել մեր դասական բժշկության զարգացման համար:
պրոֆ. Ստելլա Վարդանյան