Հիգիենա
Հիգիենա, գիտություն առողջության մասին, որն ուսումնասիրում է շրջակա միջավայրի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա և մշակում միջոցառումներ միջավայրի վնասակար ազդեցության և հիվանդությունների կանխարգելման նպատակով:
Հիգիենայի ուսումնասիրության օբյեկտներն են շրջակա միջավայրի գործոնները (ֆիզիկական, քիմիական, կենսաբանական և այլն):
Ֆիզիկական գործոններն են օդի ջերմաստիճանը, խոնավությունը և շարժումը, մթնոլորտային ճնշումը, արևային ճառագայթումը, աղմուկը, վիբրացիան և այլն:
Քիմիական գործոնների ներգործությունը արտահայտվում է շրջակա միջավայրի գործոնների բաղադրիչ մաս հանդիսացող զանազան նյութերի (օդ, ջուր և այլն) ազդեցությամբ մարդու օրգանիզմի վրա:
Կենսաբանական գործոններն են ախտածին մանրէները, որդերը, ճիճուները, տզերը, մոծակները, որոնց ներգործությունը մարդու վրա կարող է տարբեր հիվանդությունների պատճառ դառնալ:
Կարևոր են նաև կյանքի պայմաննները` աշխատանքի բնույթը, սնունդը, բնակվելու պայմանները և այլն:
Հին Եգիպտոսում, դեռևս մ.թ. 1500 տարի առաջ կատարվում էին ճահճային տարածքների չորացում, գոյություն ունեին փողոցների, տների խնամքի և աղբի հեռացման տարրական դրսևորումներ, ջրամատակարարում:
Հիպոկրատը իր "Օդերի, ջրերի և տեղանքների մասին" տրակտատում նշել է շրջակա միջավայրի գործոնների ազդեցության մասին, կապել դրանք հիվանդությունների առաջացման հետ:
Հին Հունաստանում պահվում էր հատուկ "սանիտարական պոլիցիա", որը հսկողություն էր սահմանում տների կառուցման, սննդի և հեղուկների վաճառքի նկատմամբ:
Մեր թանգարանում պահվում են բազմաթիվ հիգիենիկ պարագաներ, որոնցից են լողանալու, լվացվելու և ատամների խնամքի պարագաները, վարսավիրական ու սափրվելու պարագաները և այլն:
Ըստ Վիքիպեդիայի
Փայտից, մետաղից, պլաստմասայից պատրաստված տարբեր չափի ու ձևի սանրերը անհատական հիգիենայի պարագաներ են, որի միջոցով մազերը սանրում են և գլուխը մերսում: Սանրով կարելի է հարդարել մազերը, հեռացնել թափվող մազերը և մանր օտար տարրերը: Հնում մանրատամ խիտ սանրը թաթախելով նավթի մեջ սանրել են գլուխը և մազերը մաքրելով ոջիլների անիծներից, բուժել գլխի ոջլոտությունը:
Թանգարանում պահվում են մի քանի հազարամյակի պատմություն ունեցող կավե պեղածո բաժակ, պղնձե (19-րդ դ.), փայտե (20-րդ դ.) և ապակյա (20-րդ դ.) բաժակներ: Տարբեր նյութերից պ ատրաստված բաժակները լինելով կենցաղային իրեր, բժշկի կողմից օգտագործվել են հիվանդին ջուր, բուժիչ թուրմեր խմացրելու և այլ նպատակների համար:
Արդուկը, լինելով կենցաղային իր, օգտագործվում է սպիտակեղենը և հագուստը հարթեցնելու, ինչպես նաև մանրէազերծելու նպատ ակով: Հին բժիշկները արդուկը օգտագործել են տաք պրոցեդուրա պահանջող հիվանդությունները (նյարդաբորբ, նյարդացավ և այլն) բուժելու նպատակով:
Խունկը տարբեր խեժերի հավաքական անվանումն է, որոնք պնդանալիս փոխարկվում են դեղնավուն կտորների, այրվելիս արձակում ե ն բուրավետ հոտ։ Պարունակում են բուսախեժեր, եթերային յուղեր և այլն։ Խունկն օգտագործվել է հեթանոսական և քրիստոնեական կրոնական ծեսերի ժամանակ։ Խունկն օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ, քանի որ ունի հականեխիչ և բուժիչ հատկություններ: Խնկի ծուխն ունի մանրէասպան հատկություն և եկեղեցիներում մարդաշատ ծիսական արարողությունների ժամանակ կարող է կանխել օդակաթիլային վարակների տարածումը:
,,Անվանակիր առարկաների սնամեջ լինելու հանգամանքը շեշտված են նաև հետևյալ բառերում. պուք «օրորոցի մեջ զետեղված աման, որի մեջ երեխան բնական կարիքը կատարում է», պոկ (Ագուլիսում), պուկ (Ջուղայում), բուք (Սվեդիայում) «օրորոցի մեջ հաստատված միզախողովակ»’’: ՍԱՐԳԻՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ, «ԳԻԼԳԱՄԵՇԸ ԵՎ ԽՈՒԼՈՒՊՈՒ ԾԱՌԸ» ՎԻՊԵՐԳԻ ՀՆԴԵՎՐՈՊԱԿԱՆ-ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏԱՐՐԸ,
Ատամների խնամքի անհատական պարագաներից են ատամի խոզանակը իր տուփով, ատամի մածուկը կամ փոշին և ջրի բաժակը:
Ռուսական բանակի զինվորի անհատական ճաշի պղնձե սպասքը բաղկացած էր իրար մեջ ներդրվող 3 ափսեից, գդալից և պատառաքաղից: Նախատեսված էր անհատական օգտագործման համար, ինչը ուներ կարևոր հիգիենիկ նշանակություն:
Ռուսական բանակի դրագունյան գնդի զինվորի անհատական ճաշի պղնձե կաթսան նախատեսված էր անհատական օգտագործման համար, ինչը ուներ կարևոր հիգիենիկ նշանակություն:
Լապտին ծառի կեղևից կամ ծղոտից գործած կոշիկ է, որ օգտագործվել է Ռուսաստանում` ռուսները, մորդվաները, չուվաշները, թաթարները, ինչպես նաև ֆինները, էստոնացիները և այլն:
Փայտածուխով տաքացվող արդուկը, լինելով կենցաղային իր, օգտագործվում է սպիտակեղենը և հագուստը հարթեցնելու, ինչպես նաև մանրէազերծելու նպատակով: Հին բժիշկները արդուկը օգտագործել են տաք պրոցեդուրա պահանջող հիվանդությունները (նյարդաբորբ, նյարդացավ և այլն) բուժելու նպատակով:
Տր եխը կամ չարուխը կիսամշակ կաշվից տնայնագործական եղանակով պատրաստված տղամարդու կամ կնոջ անկրունկ սրածայր ոտնաման է, հայկական ժողովրդական հագուստի բաղադրիչը: Ռոն Պանհասիի գլխավորած Իռլանդական համալսարանի հնագետների խումբը Հայաստանի Վայոց ձորի քարանձավներից մեկում գտել է կովի կաշվի ամբողջական կտորից պատրաստված ու հիանալի պահպանված տրեխ, որը, ենթադրաբար, 5500 տարվա պատմություն ունի։
Տրեխը կամ չարուխը կիսամշակ կաշվից տնայնագործական եղանակով պատրաստված տղամարդու կամ կնոջ անկրունկ սրածայր ոտնաման է, հայկական ժողովրդական հագուստի բաղադրիչը: Ռոն Պանհասիի գլխավորած Իռլանդական համալսարանի հնագետների խումբը Հայաստանի Վայոց ձորի քարանձավներից մեկում գտել է կովի կաշվի ամբողջական կտորից պատրաստված ու հիանալի պահպանված տրեխ, որը, ենթադրաբար, 5500 տարվա պատմություն ունի։
Սենյակային մեխանիկական և սպիրտային ջերմաչափեր
Պղնձե ջրամանը (բադիա) օգտագործվել է ջուր կրելու, ջուր տաքացնելու, լվացվելու և այլ հիգիենիկ նպատակներով: ,,Բադիով (բադիա - պղնձե կամ արծաթե խորունկ ջրաման) կաթն է լինում դրած՝ տեսնում են դատարկված, մածուն է լինում՝ նույնպես, տաշտումն է՛լ հաց չի մնում, բղուղներումը՝ յուղ, այսպես և ուրիշ շատ բաներ’’։ Աղբյուրը` Ղազարոս Աղայան, Զանգի-Զրանգի
Փայտածուխով տաքացվող արդուկը, լինելով կենցաղային իր, օգտագործվում է սպիտակեղենը և հագուստը հարթեցնելու, ինչպես նաև մանրէազերծելու նպատակով: Հին բժիշկները արդուկը օգտագործել են տաք պրոցեդուրա պահանջող հիվանդությունները (նյարդաբորբ, նյարդացավ և այլն) բուժելու նպատակով:
Ճանապարհորդական ծալովի պղ նձե բաժակ և պատառաքաղ:
Սափրվելու ճամփորդական պարագաներ:
Արդուկը, լինելով կենցաղային իր, օգտագործվում է սպիտակեղենը և հագուստը հարթեցնելու, ինչպես նաև մանրէազերծելու նպատակով: Հին բժիշկները արդուկը օգտագործել են տաք պրոցեդուրա պահանջող հիվանդությունները (նյարդաբորբ, նյարդացավ և այլն) բուժելու նպատակով:
Բժշկության խորհրդանիշը վրան նախշադակված արծաթյա բաժակ:
Ճամփորդական պղնձե ծալովի բաժակ: