
Գեղարվեստ
Բժշկությունը և արվեստը սերտորեն շաղկապված են իրար:
Ա. Շատ արվեստագետներ իրենց ստեղծագործություններում անդրադարձել են բժշկական թեմային:
Օրինակ` Հ. Վան Ռեյն Ռեմբրանդտի ,,Դոկտոր Տուլպիուսի անատոմիայի դասը’’, կամ Հրաչյա Ռուխկյանի ,,Մխիթար Հերացու’’ դիմանկարը և այլն:
Բ. Շատ անվանի հայ բժիշկներ, բացի իրենց մասնագիտական գործունեությունից, զբաղվել են նաև նկարչությամբ:
Դրանցից են հայր և որդի Անդրանիկ և Լևոն Ճաղարյանները, Արտաշես Թոխյանը, Վլադիմիր Ամատունին, Հովհաննես Մանվելյանը, Նաիրա Վանյանը, ամերիկահայ բժիշկ Ջեկ Կևորկյանը և ուրիշներ:
Գ. Հայտնի է նաև, որ գեղանկարչության մեջ մեծ դեր են կատարել և անգամ նոր ուղղություններ հիմնադրել արվեստագետներ, ովքեր տառապել են հոգեկան հիվանդությամբ:
Դրանցից են Վան Գոգը, Գոյան, Գոգենը, Սալվադոր Դալին, Ուիլյամ Վեյնը, էռնստ Յոզեֆսոնը, Ավգուստ Սթրինբերգը, Շառլ Մերիոնը, Ռեդոն Օդելոնը և ուրիշներ:
Մեր թանգարանում պահվում են օտարազգի նկարիչների բժշկական թեմաներով կատարված ստեղծագործությունների պատճենները` ալբոմների, բացիների, ինչպես նաև հոգեկան հիվանդությամբ տառապած հայ նկարիչների բնօրինակ ստեղծագործությունները:

Հախճապակյա նախշազարդ էմալապատ կժիկներ

Ձիու վզնոցը պատրաստված է կաշվից, որի վրա ամրացված են սովետական առաջին տարիների` 1920-ական թվականների տարբեր չափսի մետաղադրամներ, որոնց զնգզնգոցը հուշում և զգուշացնում էր կառքի մոտենալը:

Կախիչ, պողպատ, դարբնի աշխատանք

Մոմակալ, պաղպատ, դարբնի աշխատանք

Պղնձե դրվագազարդ պատյանով ապակյա գրաֆին:

Հիգիեայի արձանիկը, համաձուլվածք: Հունական դիցաբանության մեջ Հիգիեան համարվել է առողջության և առողջապահության աստվածուհին: Պատկերվել է օձի հետ միասին, որի բերանում կա դեղաբույսի տերև:

Տարբեր ձի, չափի, գույնի ու նշանակության կերամիկական կժիկներ:

Աֆրիկյան փայտե արձանիկը պատկերում է բնածին արատ հանդիսացող մեկ ոտանի մարդ, որը քայլում է երեք վերջույթների օգնությամբ:

Փայտե սպասքը բաղկացա ծ է գավից, թասից և գդալից:


Ըստ հին հայկական հավատալիքի, եթե տանը գտնվող հիվանդի կամ անդամալույծի անունով դարբնի մոտ երկաթե արձանիկ պատվիրել ու դնել եկեղեցում, ապա աստված նրա միջոցով կբուժի հիվանդին կամ անդամալույծին: