top of page

Գրենական պիտույքներ

 

Բժշկի մասնագիտությունը անխզելիորեն կապված է գիր-գրականության հետ:

Ցանկացած բժիշկ իր բուժական գործունեությանը զուգահեռ գրասեղանի մոտ կատարել է գրառումներ հիվանդի մասին, գրել հիվանդության պատմություն, դեղատոմս, զանազան տեղեկանքներ և այլն:

Որոշ բժիշկներ, ինչպիսիք են Ծերենցը, Ռուբեն Սևակը, Նազարեթ Տաղավարյանը, Նահապետ Ռուսինյանը զբաղվել են գրական-գեղարվեստական գործունեությամբ և հանրությանն ավելի շատ հայտնի են որպես գրողներ:

Գրենական պիտույքները դարերի ընթացքում ենթարկվել են փոփոխության:

Հին բժիշկները գրել են կավե սալիկների կամ պապիրուսների վրա, հետագայում ի հայտ են եկել մագաղաթն ու թուղթը:

Որպես գրիչ ծառայել են փայտե ձողիկն ու ածուխը, փետուրն ու երկաթածայր գրիչը: Հետագայում ի հայտ եկավ նաև ինքնահոս, ապա և գնդիկածայր գրիչը:

Թանգարանում ներկայացված են փետուրե, փայտե և այլ նյութերից պատրաստված, ինչպես նաև ինքնահոս գրիչներ:

Առանձին շքեղություն են գրենական պիտույքների համալիրները, որոնք զարդարել են անվանի հայ բժիշկների գրասեղանները:   

bottom of page