
Պեղածո նյութեր
Թանգարանում պահվում են Հայաստանի տարբեր շրջաններից հայտնաբերված պեղածո նյութեր` կենդանիների և մարդու ոսկրեր, կավե ամանների կտորտանք, քարե աղորիքներ և այլն, որոնք գտնվել են պատահականորեն (շինարարական աշխատանքներ կատարելիս) կամ պեղումներից հետո լքված տարածքներում, կամ ձեռք են բերվել Երևանի ,,Վերնիսաժ’’ կոչվող շուկայից: Այդ նյութերի մեջ երբեմն կարելի է գտնել ,,բժշկության’’ հետքեր, օրինակ գանգոսկրի վրա հիվանդության հետևանքով առաջացած անցք, սրունքոսկրի կոտրվածքի ու սերտաճման կոշտուկ, կավե բաժակ, որով հավանաբար ջուր կամ դեղ է խմել հիվանդը և այլն:

Կճուճիկ, կավ, մ.թ.ա. 1-ին հազարամյակ

Սափոր, կավ, Մեծամոր, մ.թ.ա. 1-ին հազարամյակ


Բաժակ, կավ, մ.թ.ա. 3-րդ հազարամյակ

Քրեղան խորը, կավ, մ.թ.ա. 1-ին հազարամյակ

Քրեղան, կավ, մ.թ.ա. 1-ին հազարամյակ


Գավաթ միականթ, կավ, մ.թ.ա. 3-րդ հազարամյակ

Կճուճ, կավ

Ծեծիչներ, քար, Շենգավիթ, բրոնզի դար

Գավաթ փոքր միականթ, կավ, մ.թ.ա. 1-ին հազարամյակ

Եղջյուր

Անոթ միականթ, թերի, կավ, կանաչ ջնարակված, ուշ միջնադար

Գավաթ միականթ, կավ, մ.թ.ա. 1-ին հազարամյակ

Սափոր միականթ, կավ մ.թ.ա. 1-ին հազարամյակ

Կճուճ, կավ, մ.թ.ա. 1-ին հազարամյակ

Քրեղան, կավ, մ.թ.ա. 1-ին հազարամյակ

Կճուճ երկկանթ, կավ,

Կճուճ, երկկանթ, կավ, կանաչ ջնարակված, միջնադար

Շան գանգ

Մարդու գանգ, ճակատոսկրի ձախ հոնքի միջնամասում կա հիվանդության հետևանքով առաջացած անցք, Մասիսի շրջան գ. Ջրահովիտ, մ.թ.ա. 3-րդ հազարամյակ: Ամբողջական կմախքը 1983 թ. թանգարանին է նվիրել պեղումները իրականացնող հնագիտական խմբի ղեկավար Էմմա Խանզադյանը:

Կճուճ, կավ մ.թ.ա. 1-ին հազարամյակ

Թասիկ, կավ, մ.թ.ա. 1-ին հազարամյակ

Կճուճ, կավ, մ.թ.ա. 1-ին հազարամյակ

Կճուճ եղունգանախշ, կավ մ.թ.ա. 1-ին հազարամյակ

Կավանոթ քրեղանատիպ խորը, կավ, մ.թ.ա. 1-ին հազարամյակ Սափոր միականթ, կավ, Գորիսի շրջան. գ. Հարժիս, մ.թ.ա. 1-ին հազարամյակ

Կճուճ երկկանթ, կավ, մ.թ.ա. 3-րդ հազարամյակ

Մարդու գանգ

Կճուճ ուռուցիկ, կավ, մ.թ.ա. 2-րդ հազարամյակ

Կճուճ եղունգանախշ, կավ մ.թ.ա. 1-ին հազարամյակ