
Կենցաղային պարագաներ
Թանգարանում պահվում են հայ բժիշկներին կամ որևէ բուժհիմնարկի պատկանած կահույք` սեղաններ, գրասեղաններ, աթոռներ, պահարան, գրապահարան, զգեստապահարան, փայտե սառնարան, ռադիոընդունիչներ, հեռուստացույց, սեղանի և պատի հեռախոսներ, սեղանի և պատի ժամացույցներ և այլն, որոնք բնորոշում են այս կամ այն դարաշրջանում ապրած մեր հայրենակից բժիշկների կենցաղը:

Կավե շագանակագույն և կանաչ ջնարակված կճուճները, լինելով կենցաղային իրեր, օգտագործվել են նաև դեղանյութեր պահելու համար:

Պղնձե կաթսան և կավե կճուճը, լինելով կենցաղային իրեր, օգտագործվել են նաև բժշկության մեջ:

Կոտոշից պատրաստված բաժակները օգտագործվել են ինչպես կենցաղում, այնպես էլ բժշկության մեջ:




Փայտե տաշտաքերիչները օգտագործել են հիմնականում հացթուխները` տաշտի տակից խմորը քերելու համար, ինչպես նաև որոշ ճաշատեսակներ (օրինակ հարիսա) կամ անուշեղեն (օրինակ դոշաբ) եփելու ընթացքում այն խառնելու համար: Հին բժիշկները փայտե քերիչները օգտագործել են նույն նպատակով, միայն այն տարբերությամբ, որ պատրաստել են որոշ տեսակի դեղեր կամ դեղանյութեր: Օրինակ դոշաբը այսօր էլ համարվում է մրսածության և հազի բուժման փորձված միջոց:

Կավե ջնարակված պուտուկները և ապակյա ջրամանները օգտագործվել են կենցաղում և բժշկության մեջ:

Պատի հեռախոսը եղել է ինչպես բնակարանի, այնպես էլ յուրաքանչյուր բուժհիմնարկի կարևոր սարքը:










Տարբեր չափի, ձևի և նշանակության մկրատները օգտագործվել են ինչպես կենցաղում, այնպես էլ բժշկության և վիրաբուժության մեջ:

Թանգարանում պահվում են մի քանի հազարամյակի պատմություն ունեցող կավե պեղածո բաժակ, պղնձե (19-րդ դ.), փայտե (20-րդ դ.) և ապակյա (20-րդ դ.) բաժակներ, որոնք լինելով կենցաղային իրեր, բժիշկների կողմից օգտագործվել են հիվանդին ջուր, բուժիչ թուրմեր խմեցնելու և այլ նպատակների համար:


Աքցաններն ու շաքարկոտրիչները, լինելով արհեստավորական և կենցաղային գործիքներ, հին վարսավիրների (դալլաք, բերբեր) և ատամնաբույժների կողմից օգտագործվել են ատամ հեռացնելու նպատակով:





Տարբեր չափի և ձևի դանակները լինելով կենցաղային պարագաներ, բժիշկների կողմից օգտագործվել են վիրաբուժական նպատակներով:

Տարբեր ձևի և գույնի ապակիներից պատրաստված ամանները օգտագործվել են համեմունքներ և դեղանյութեր պահելու համար:






Արծաթյա, պղնձե և մելքիորե բաժակներ:

Պղնձե սովորական և կլկլան գավաթներ` մուշուրբաներ: Ներկայումս այսպիսի գավաթներ պատրաստում է միայն գյումրեցի վարպետ Էդիկ Ժամակոչյանը:



Կավե կապույտ, դարչնագույն և դեղին ջնարակված պուտուկներ:


Կշեռքի պղնձե թասիկներ, ռուսական ցարական զինանշաններով դաջված:










Կավե կանաչ ջնարակված քառականթ կճուճ:

Հին մոդելից պատճենված նոր սրճաղաց:





Կարմիր և թափանցիկ ապակիներից պատրաստված անոթներ համեմունքների համար:



