
Գրքեր
Թանգարանում պահվող ձեռագիր, օտարալեզու, ռուսերեն, հայերեն
գրքերը բաժանված են 5 խմբի
Ա. Գրքեր, որոնք եղել են հայ բժիշկների անձնական գրքերը (հայերեն, ռուսերեն օտար լեզուներով), որոնցով սովորել են ուսանողական տարիներին և գիտելիքները խորացրել արդեն բժիշկ աշխատելիս:
Բ. Գրքեր, որոնք հեղինակել են հենց իրենք` հայ բժիշկները, և նախատեսված են եղել ուսանողների և բժիշկների համար:
Գ. Գրքեր, որ հեղինակել են հայ բժիշկները, որոնք, սակայն ոչ թե բժշկական, այլ գեղարվեստական բնույթի են` վեպ, պատմվածք, հուշագրություն, բանաստեղծություն, պիես, փիլիսոփայություն և այլն:
Թանգարանում պահվում են շուրջ 150 հայ բժիշկ-գրողների հեղինակած շուրջ 500 գիրք:
Դ. Գրքեր, որոնք գրել են ոչ բժիշկ գրողները` հայ և այլազգի նշանավոր բժիշկների, նրանց կատարած սխրագործությունների մասին:
Ե. Գրքեր, որոնք որպես նվեր ստացել են հայ բժիշկները իրենց գործընկերերից, ընկերներից, բարեկամներից, հիվանդներից և այլն:
Վերոհիշյալ 5 խմբերի գրքերից շատերի վրա կան հեղինակային ընծայագրեր, էքսլիբրիսներ, ստորագրություններ, գրառումներ, կնիքներ և այլն:
Ամիրդովլաթ Ամասիացու պատգամը. «Եղիր հետեւող իմաստութեան հետ, եթէ չուսանիս` բժիշկ ես անգէտ»:
Պարբերականներ
Թանգարանում պահվում են 19-21-րդ դարերում, աշխարհի տարբեր երկրներում հրատարակված հայերեն, ռուսերեն և օտար լեզուներով բժշկական և առողջապահական, մասնագիտական և հանրամատչելի բազմաթիվ թերթեր, ամսագրեր, հանդեսներ, տարեգրքեր:
Հայտնի է, որ առաջին հայկական բժշկա-առողջապահական ուղղվածության պարբերականը եղել է ,,Աստղիկ Արևելյան’’-ը, որը 1855-56 թթ. հրատարակվել է Կոստանդնուպոլսում: