
Դեղագործություն
Հայկական բժշկությունը, որը շուրջ 3000 տարվա պատմություն ունի, որի ընթացքում ստեղծել է դեղամիջոցների հարուստ գանձարան:
Հնում համբավ են վայելել Հայկական դեղաբույսերը, որոնք արտահանվել են Արևելքի եւ Արևմուտքի մի շարք երկրներ ու տեղ գտել հնագույն դեղագիտարաններում:
Հերոդոտը, Ստրաբոնը, Քսենոֆոնը, Պլինոս Ավագը և ուրիշներ իրենց երկերում անդրադարձել են Հայաստանի դեղամիջոցներին ու գովաբանել դրանց բուժական զորությունը:
Քսենոֆոնն իր «Անաբասիս» գրքում խոսում է հայկական բուրումնավետ գինիների ու հրաշալի գարեջրի, քունջութի ու նուշի ձեթերի, բևեկնի խեժի և անուշահոտ օծանելիքների մասին, որոնց պատրաստման գաղտնիքը հայտնի է եղել միայն հայերին:
Հայ բժիշկները օգտվելով երկրի հարուստ դեղային պաշարներից, դեռևս ժողովրդական բժշկության փուլում ստեղծել են արդյունավետ միջոցներ, որոնց համբավը հասել է Գալենին, Դիոսկորիդեսին, Բիրունուն եւ Իբն Սինային:
Հայաստանի դեղաբույսերը մեծ խնամքով աճեցվել են հատուկ պարտեզներում, որ հիմնվել են դեռևս մ.թ.ա. I դարում` Արտաշես թագավորի նախաձեռնությամբ:
Որոշ բույսերի, ինչպես օրինակ, լոշտակի, սև գնդիկի ու համասփյուռի հրաշալի բուժիչ հատկություններն առաջացրել են դրանց պաշտամունքը Հին Հայաստանում:
Մեծ համբավ են ունեցել Հայաստանի մի շարք հանքային դեղամիջոցները` հայկական կավը, քարը, բորակը, ինչպես նաև սնդիկի, երկաթի, ցինկի, արճճի միացությունները: Հայկական կավը կիրառվել է որպես հակաբորբոքային, հակաալերգիկ եւ հակաուռուցքային դեղամիջոց:
Հանքային ջրերի հրաշագործ բուժիչ (սրբազան, սրբագործող) հատկությունները պատճառ են դարձել, որ դրանք վերածվեն սրբատեղիների և սրբավայրերի, որտեղ ուխտ էին գնում զանազան հիվանդություններով տառապող մարդիկ:
Հիվանդությամբ, հատկապես տարափոխիկ հիվանդությամբ կամ ախտով (բոր, ժանտախտ, սև ծաղիկ, մալարիա, թոքախտ և այլն) տառապող մարդը կոչվում էր ախտավոր: Դարերի ընթացքում այդ բառը ձևափոխվել է ,,ըխտավորի’’, ապա` ,,ուխտավորի’’, իսկ բուժավայրը, ուր գնում էին` ուխտ, ուխտատեղի, ուխտավայր, իսկ այդ վայրը գնալը` ,,ուխտ անել’’, ,,ուխտ գնալ’’:
Բուսական եւ հանքային դեղերից բացի հայկական ժողովրդական բժշկության ոլորտում օգտագործվել են նաեւ կենդանական ծագում ունեցող դեղամիջոցներ` պատրաստված կենդանիների օրգաններից ու հյուսվածքներից, որոնք օժտված են եղել հորմոնալ ու ֆերմենտային հատկություններով, օրինակ նշելով նապաստակի խախացը և խառը բուսական ու կենդանական ծագում ունեցող «խոնավ զուֆան», որի մասին Իբն Սինան գրել է. «Այդ այն ճարպն է, որ հավաքվում է Հայաստանում ոչխարների դմակի բրդի վրա, որ քարշ է գալիս կաղնչանի վրայով: Այն իր մեջ ներծծում է այդ խոտերի ուժն ու կաթնահյութերը: Երբեմն ճարպը նոսր է լինում, ուստի եփում ու թանձրացնում են: Եթե այդ ճարպով վիրակապ դրվի, կմաշվեն կոշտ ուռուցքներն ու կուղղվեն ծռված ոսկորները»:
Ստեփանոս Շահրիմանյանի «Բուսաբանութիւն կամ փղորայ Հայաստանի» հանրագիտարանային բնույթի մեծարժեք աշխատության մեջ, ինչպես նաեւ Ամիրդովլաթ Ամասիացու «Անգիտաց անպէտում» նկարագրված են Հայաստանի բնաշխարհի բազմաթիվ բույսերի բուժիչ հատկությունները:
Ըստ պրոֆ. Ստելլա Վարդանյանի

Դեղագործական կամ բժշկական հավասարաթև ձեռքի կշեռքը օգտագործվում է դեղագործության մեջ դեղերի բաղադրիչները կշռելու և դեղեր պատրաստելու նպատակով:

Հախճապակյա բաժակները հրակայուն լինելով հարմար են տաք հեղուկներով աշխատելու համար, ուստի լայնորեն կիրառվում են դեղագործության մեջ:

Խցանահանը բացի կենցաղային նպատակներից, բժիշկները օգտագործել են դեղանյութ պարունակողղ ա մուր փակված սրվակների խցանները հանելու համար:

Փայտե տաշտաքերիչները օգտագործել են հիմնականում հացթուխները` տաշտի տակից խմորը քերելու համար, ինչպես նաև որոշ ճաշատեսակներ (օրինակ հարիսա), կամ անուշեղեն (օրինակ դոշաբ) եփելու ընթացքում այն խառնելու համա ր: Հին բժիշկները փայտե քերիչները օգտագործել են նույն նպատակով, միայն այն տարբերությամբ, որ պատրաստել են որոշ տեսակի դեղեր կամ դեղանյութեր: Օրինակ դոշաբը այսօր էլ համարվում է մրսածության և հազի բուժման փորձված միջոց:

Պղնձե հավանգը կենցաղային իր լինելուց բացի լայնորեն օգտագործվել է դեղագործության և բժշկության մեջ: Հավանգը համարվում է դեղագործության խորհրդանիշը: Հին դեղագործները և բժիշկները հավանգի մեջ ծեծել, տրորել, մանրացրել են բուսական և հանքային ծագման նյութերը և դրանցով դեղեր պատրաստել:

Երկանքը կլոր, հարաբերական ողորկ մակերեսով երկու քարեր են, որոնցից ներքևինի վրա մեջտեղում կա առանցքային ցից, իսկ վերևինի վրա կողմնային կոթ, որով պտտում են երկանքը ու տրորում, մանրացնում անքից ներս լցվող ընդեղենը` ցորենը, գարին և այլն: Հին բժիշկները երկանքը օգտագործել են բուսական և հանքային ծագում ունեցող նյութերը տրորելու, մանրացնելու և դրանցից դեղեր պատրաստելու համար:

Եղջյուրը բժշկության մեջ օգտագործվել է տարբեր դեղեր պատրաստելու նպատակով: Որոշ դեպքերում դրանք ունեցել են հմայական բնույթ, իսկ որոշ դեպքերում ակնհայտ է եղել նրանց բուժական ազդեցությունը:

Պղնձե հավանգը կենցաղային իր լինելուց բացի լայնորեն օգտագործվել է դեղագործության և բժշկության մեջ: Հավանգը համարվում է դեղագործության խորհրդանիշը: Հին դեղագործները և բժիշկները հավանգի մեջ ծեծել, տրորել, մանրացրել են բուսական և հանքային ծագման նյութերը և դրանցով դեղեր պատրաստել:

Պղնձե և կավե ամանները լայնորեն օգտագործվել են ինչպես կենցաղում, այնպես էլ բժշկության մեջ: Հին բժիշկները այդպիսի ամաններում պահում էին բուսական, հանքային և կենդանական ծագման նյութերը, որոնցով պատրաստում էին դեղեր:

Տարբեր չափի, ձևի և գույնի ապակյա դեղասրվակները լայնորեն օգտագործվել և օգտագուծվում են դեղագործության մեջ: Դրանց մի տեսակը օգտագործվում են սորուն, իսկ մյուս մասը հեղուկ նյութեր պահելու համար: Այսպիսի սրվակները պահվում են դեղատան պահեստային մասում և օգտվում են միայն այս կամ այն դեղը պատրաստելու ժամանակ:

Ավազի ժամացույցը դարերի պատմություն ունեցող պարզունակ սարք է, որով որոշում են ժամանակը: Բաղկացած է նեղ վզիկով իրար միացած ապակյա 2 անոթներից, որոնցից մեկը մասամբ լցված է մանր ավազով: Ժամանակը, որի ընթացքում ավազը սորում է վերևի անոթից դեպի ներքևի անոթը կարող է կազմել մի քանի վայրկյաից մինչև մի քանի ժամ: Հնում ավազի ժամացույցը օգտագործվել է նավագնացության, քիմիայի, լուսանկարչության, դեղագործության և բժշկության մեջ` որոշելու համար պրոցեդուրայի համար նախատեսված ժամանակը:

Տարբեր չափի, ձևի և գույնի ապակյա դեղասրվակները լայնորեն օգտագործվել և օգտագուծվում են դեղագործության մեջ: Դրանց մի տեսակը օգտագործվում են սորուն, իսկ մյուս մասը հեղուկ նյութեր պահելու համար: Այսպիսի սրվակները պահվում են դեղատան պահեստային մասում և օգտվում են միայն այս կամ այն դեղը պատրաստելու ժամանակ:

Կավե կժիկները դեղագործները օգտագործել են դեղանութերի հումք և դեղանյութեր պահելու համար, օրինակ աղ, յուղ, ճարպ և այլն:

Դեղերով լի ապակյա հին դեղասրվակներ, 20-րդ դար:

Տարբեր չափի և ձևի փայտե ամանները օգտագործվել են չոր դեղանյութեր պահելու և պատրաստելու նպատակով:

Կանաչ էմալապատ կավե կժիկը օգտագործվել է հեղուկ դեղանյութեր պահելու համար:

Տարբեր չափի փայտե հավանգները օգտագործվել են բուսական և հանքային ծագման չոր դեղանյութերը ծեծիչով փշրելու, մանրացնելու նպատակով:

Տաքացնող սարք (հորինել է շվեդ Կարլ Ռիկարդ Նյուբերգը 1881 թ.), որի մեջ այրվող նյութը (սպիրտ, կերոսին, բենզին) վերածվում է գազային վիճակի և այրվում ա վելի ուժեղ: Կիրառվում է տեխնիկայում, երբեմն նաև բժշկության ու դեղագործության մեջ: 20-րդ դ. սկիզբ



Հին դեղերով լեցուն դեղասրվակներ, 20-րդ դ. առաջին կես: Բոլոր դեղասրվակների վրա կան Սունգարիյսկ քաղաքի դեղատան պիտակներ:



Հին դեղերով լեցուն դեղասրվակներ, 20-րդ դ. առաջին կես: Բոլոր դեղասրվակների վրա կան Սունգարիյսկ քաղաքի դեղատան պ իտակները:


Բրոնզե հավանգի ստորին մասում կա հայերեն մակագրություն ''Գէորք Արամեան'':

Տարբեր չափի ու ձևի կերամիկական հավանգներ:

Փայտե տուփը նախատեսված է բժշկական պարագաներ պահելու համար:

Պղնձե սպիրտայրոցը նախատեսված է չոր սպիրտ վառելու և բժշկական ու դեղագործական նպատակով օգտագործելու համար:


Փայտե փոքր մաղերը օգտագորցվել են սորուն դեղանյութերը մաղելու համար:

Տարբեր ձևի, չափի և գույնի ապակյա դեղասրվակներ հեղուկ դեղանյութեր պահելու համար:

Տարբեր ձևի, չափի և գույնի ապակյա դեղասրվակներ հեղուկ դեղանյութեր պահելու համար:

Լատունե ափսեն օգտագործվել է ինչպես կենցաղում, այնպես էլ լաբորատոր նպատակներով:

Փայտե գլանաձև ձևավոր ամանը օգտագործվել է չոր դեղանյութեր պահելու համար

Տարբեր ձևի, չափի և գույնի ապակյա դեղասրվակներ օգտագործվում են հեղուկ դեղանյութեր պահելու համար:

Կերամիկական լաբորատոր բաժակները օգտագործվել են հեղուկների հետ աշխատելու նպատակով:

Այսպիսի սպիրտայրոցները օգտագործվել են չոր սպիրտ այրելու և լաբորատոր աշխատքնքներ կատարելու համար:

Տարբեր ձևի, չափի և գույնի ապակյա դեղասրվակները` շտանգլասները օգտագործվում են սորուն դեղանյութեր պահելու համար:

Կակաչի հյութ ստանալու համար նախատեսված ինքնաշեն դանակ, 20-րդ դ. սկիզբ Պատկանել է ԵՊԲԻ դեղաբանության ամբիոնի վարիչ, պրոֆ. Սիմոն Միրզոյանին, որի միջոցով գիտնականը ափիոնային կակաչի խակ գլխիկի վրա կտրվածք անելով և հյութ ստանալով դեղաբանական հետազոտություններ է կատարել: Թանգարանին է նվիրել պրոֆեսորի զարմիկը` դեղաբանության պրոֆ. Հակոբ Թոփչյանը:

Փայտե հավանգը պատրաստված է ծառի կոճղեզից, իսկ քարե ծեծիչը հարմարեցված է նրան:

Տարբեր ձևի, չափի և գույնի ապակյա դեղասրվակները` շտանգլասները օգտագործվում են սորուն դեղանյութեր պահելու համար:

Փայտե գլանաձև դեղամանները օգտագործվել են չոր դեղանյութեր պահելու համար:

Տարբեր ձևի, չափի ապակյա դեղասրվակները օգտագործվում են հեղուկ դեղանյութեր պահելու համար:

Տարբեր չափի փայտե հավանգները օգտագործվել են բուսական և հանքային ծագման չոր դեղանյութերը ծեծիչով փշրելու, մանրացնելու նպատակով:

Տարբեր չափի և ձևի փայտե ծեծիչները օգտագործվել են բուսական և հանքային ծագման չոր դեղանյութերը ծեծիչով փշրելու, մանրացնելու նպատակով:

Փայտե բաժակները օգտագործվել են ինչպես կենցաղում, այնպես էլ բժշկության ու դեղագործության մեջ:

Տարբեր ձևի ու չափսի կերամիկական դեղամանները օգտագործվել են հեղուկ և սորուն դեղանյութեր պահելու համար:

Բրոնզե կանթով հավանգները օգտագործվել են բուսական և հանքային ծագման չոր դեղանյութերը ծեծիչով փշրելու, մանրացնելու նպատակով:

Օնիքս կիսաթանկարժեք քարից պատրաստված ամանը օգտագործվել է հեղուկ դեղեր պահելու համար:

Ճամփորդական դյուրակիր ''Գնոմ'' նավթավառը օգտագործվում է ինչպես կենցաղում, այնպես էլ բժշկական և դեղագործական լաբորատորիաներում

Կավե կանաչ ջնարակապատ քառաթև կճուճը օգտագործվել է տարբեր բնույթի դեղանյութեր պահելու համար:

Հին դեղերով լեցուն դեղասրվակներ, 20-րդ դարի առաջին կես: Բոլոր դեղասրվակների վրա կան Սունգարիյսկ քաղաքի դեղատան պիտակները:

Հին դեղերով լեցուն դեղասրվակներ, 20-րդ դարի առաջին կես: Բոլոր դեղասրվակների վրա կան Սունգարիյսկ քաղաքի դեղատան պիտակները:

Տարբեր չափի, ձևի և գույնի դեղասրվակները և շտանգլասները օգտագործվում են հեղուկ և սորուն դեղանյութեր պահելու համար:

Պղնձե սպիրտայրոցը նախատեսված է սպիրտ վառելու և բժշկական ու դեղագործական նպատակով օգտագործելու համար:

Տարբեր մետաղներից պատրաստված, տարբեր ձևի և չափի ամանները օգտագործվում են դեղանյութեր պահելու և դեղեր պատրաստելու համար:

Փայտե դրվագազարդ ամանը և բրոնզե հավանգը իր ծեծիչով լայնորեն օգտագործվել են դեղագործության մեջ:

Ավազի ժամացույցը դարերի պատմություն ունեցող պարզունակ սարք է, որով որոշում են ժամանակը: Բաղկացած է նեղ վզիկով իրար միացած ապակյա 2 անոթներից, որոնցից մեկը մասամբ լցված է ավազով: Ժամանակը, որի ընթացքում ավազը սորում է վերևի անոթից դեպի ներքևի անոթը, կարող է կազմել մի քանի վայրկյանից մինչև մի քանի ժամ: Հնում ավազի ժամացույցը օգտագործվել է նավագնացության, քիմիայի, լուսանկարչության, դեղագործության և բժշկության մեջ` որոշելու համար պրոցեդուրայի համար նախատեսված ժամանակը:

Տարբեր չափի, ձևի և գույնի պատրաստված ապակյա դեղասրվակներն ու բանկաները բժշկության և դեղագործության մեջ օգտագործվել են դեղանյութեր պահելու համար: