
Ախտորոշում
Հին Եգիպտոսում բարձր զարգացման են հասել գինեկոլոգիան ու վիրաբուժությունը: Մինչև անգամ գոյություն է ունեցել հղիությունը հայտնաբերելու սրամիտ թեստ` կնոջ հղիությունը ստուգելու համար նրա մեզի մեջ տեղադրել են ցորենի ու գարու երկու փոքր տոպրակ: Եթե հատիկները ծլել են, ուրեմն հղիությունը հաստատվել է: Որոշվել է նաև պտղի սեռը` եթե առաջինը ցորենն է ծլել, ուրեմն տղա պիտի ծնվեր, եթե գարին` աղջիկ:
Հիվանդությունը բուժելու առաջին պայմանը ճիշտ ախտորոշելն է:
Բժշկության մեծերից մեկն ասել է. ,,Ով ճիշտ է ախտորոշում, նա ճիշտ է բուժում’’:
Դարերի ընթացքում բժիշկները հորինել են ախտորոշման նորանոր գործիքներ ու պարագաներ, որոնցից են ջերմաչափը, լսափողը (ստեթոսկոպ, ֆոնենդոսկոպ), նյարդաբաբույժի մուրճիկը, Թանգարանում պահվում են անվանի հայ բժիշկներին պատկանած ախտորոշիչ գործիքներ և սարքեր` ցիստոսկոպ, մանրադիտակ, տոնոմետր և այլն:
Ըստ պրոֆ. Ստելլա Վարդանյանի